Քաղաքական Միջազգային 

Պորոշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում ծնկի իջնել Պուտինի առաջ, կամ այլ դիրք ընդունել

Ուկրաինային խաղաղություն է պետք Ռուսաստանի հետ, քանի որ մեր բնակիչները հոգնել են պատերազմից: Նման հայտարարությամբ այսօր Կիևում հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

«Իհարկե մեզ խաղաղություն է պետք Ռուսաստանի հետ: Սառը, բայց խաղաղություն: Մարդիկ հոգնել են պատերազմից»,-ասել է Պորոշենկոն:

Ուկրաինայի նախագահի խոսքերով, խաղաղության թեման լինելու է առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների գլխավոր թեմաներից մեկը, քանի որ ընտրվելու է ոչ թե ուղղակի նախագահ, այլ գլխավոր գերագույն հրամանատար:

Պորոշենկոն հայտարարել է, որ խաղաղությունից բացի պետք է վերականգնվի երկրի տարածքային ամբողջականությունը՝ հավելելով, որ ինքը չի պատրաստվում ծնկի իջնել Պուտինի առաջ, կամ այլ դիրք ընդունել:

 

Նույն շարքից