Հասարակություն 

Ի պաշտոնե Հայաստանի երկրորդ դեմքը միացել է «կոկորդիլոսային խրախճանքին»

Արարատի մարզում կոկորդիլոսի բուծման հարցի հետ կապված խրախճանքին միացել է նաև ի պաշտոնե Հայաստանի երկրորդ դեմք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով «թռչող կոկորդիլոսի» լուսանկար ու դիմելով Արարատի մարզպետին:

«Գար, փաստորեն ՊԵԿ֊ում մի բան գիտեին 😉 🙂

Չգիտեմ հեղինակն ով ա, բայց շատ սրամիտ ա»,-գրել է Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում:

https://www.facebook.com/photo.php?fbid=10218038656418954&set=a.10204570733529299&type=3&theater

Ավելի վաղ Արարատի մարզպետը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

Հատուկ համացանցում ջանասիրաբար ստեղնաշար կոտրող կենսաբան֊կոկորդիլոսագետների համար վիկիպեդիայից մի հատված.

«Ներկայումս գոյություն ունեցող օրգանիզմներից, նրանց ամենամոտ ազգականները թռչուններն են (Արխոզավրերի մոտ ազգականները կամ նույնիսկ հետնորդները):
Ֆիլոգենետիկական ծառի վրա կոկորդիլոսները մոտ են դինոզավրերին և ժամանակակից թռչուններին, քան այլ ժամանակակից սողուններին»:

 

Նույն շարքից