Միջազգային Հասարակություն 

Դուբայի օդանավակայանն առաջատարն է միջազգային փոխադրումների ծավալով

Դուբայի միջազգային օդանավակայանը 2018 թվականին հինգերորդ տարվա արդյունքներով պահպանել է աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանի կոչումը միջազգային ուղևորափոխադրումների ծավալով: Այս մասին հայտնում է «Dubai Airports» օպերատոր ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ անցյալ տարի Դուբայի օդանավակայանով անցել է միջազգային չվերթներ կատարող 89,149 մլն ուղևոր, իսկ միջին ամսական թրաֆիկը կազմել Է 7,4 միլիոն մարդ, ընդ որում՝ 8 մլն ուղևորների նշագիծը գերազանցվել է երկու անգամ՝ հուլիսին (8,2 մլն) և օգոստոսին (8,4 մլն): Արդյունքում՝ անցած օգոստոս ամիսն ամենածանրաբեռնվածն է եղել օդանավակայանի 58-ամյա պատմության մեջ:

Նշվում է նաև, որ ուղևորների ամենամեծ հոսքը երկրների թվում բաժին է ընկել Հնդկաստանին (մոտավորապես 12,28 մլն մարդ): Նրան հաջորդում են Սաուդյան Արաբիան (ավելի քան 6,471 մլն մարդ) և Մեծ Բրիտանիան (գրեթե 6,285 մլն մարդ)։

Նույն շարքից