Հայաստան 

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարին

analitik.am

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միգրացիայի ոլորտում փոխգործակցության հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել ՀՀ և ՌԴ համապատասխան օրենսդրության ներդաշնակեցման, Մաքսային միության տարածքում սահմանված մոտեցումներն ու կանոնները երկկողմ հարաբերություններում կիրառելու հետ կապված խնդիրներին: 

Նշվել է, որ երկուստեք աշխատանքներ են իրականացվում համապատասխան համաձայնագրերի մշակման ուղղությամբ, որոնց ընդունումը կնպաստի Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ աշխատանքային միգրանտների կացության, աշխատանքային գործունեության հետ կապված ընթացակարգերի դյուրացմանը: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կողմերը սեղմ ժամկետներում կմշակեն համաձայնագրերի նախագծերն ու դրանք ներպետական ընթացակարգերով կներկայացնեն վավերացման: Կարևորվել է նաև միգրացիայի ոլորտում տեղեկությունների և տվյալների փոխանակման մասին միջկառավարական համաձայնագրի մշակման և ընդունման հարցը:

Նույն շարքից