Հայաստան 

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահին

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ երկրի Սինձյան նահանգի Ուրումչի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ մարդկանց մահվան և շուրջ հարյուր վիրավորների պատճառ է դարձել: Ինչպես analitik.am -ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.

 

«Մեր զորակցության և սփոփանքի խոսքն եմ հղում Ձեզ, տուժածների ընտանիքներին և Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում:

 

Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության յուրաքանչյուր դրսևորում և վստահ ենք, որ ոճրագործներն արդարացի պատժի կարժանանան»:

 

Նույն շարքից