Քաղաքական 

Կոռուպցիայի դեմ պայքարը ձևափոխվել է Արցախի դեմ պայքարի. Ստեփան Դանիելյան

Ինստիտուցիոնալ ծուղակ

Ենթադրվում էր, որ Քաղաքացիական Պայմանագիր" կուսակցությունը պետք է քաղաքացիների միջև հանրային ինչ-որ "պայմանագիր" կնքեր, որի միջոցով հանրությունը գար երկրի զարգացման ուղղության շուրջ համաձայնության: Այդ "Համաձայնությունը" պետք է երկրում ստեղծեր "սիրո և հանդուրժողականության" մթնոլորտ, որի արդյունքում ՔՊ-ն պետք է դառնար "ինստիտուցիոնալ" կուսակցություն և մենք բոլորս լծվեինք "Նոր Հայաստան" կառուցելու գործին: Կարծես դրանք էին կարգախոսները և մարդիկ սպասում էին այդ "ինչ-որ" բանին: Այդ "ինչ-որ" բանը չառաջարկվեց, "սերն ու համերաշխությունը" վերածվեց ատելության ու անհանդուրժողականության, սերունդների միջև ստեղվեց արհեստական անջրպետ ("թեկուզ պոլի փեդ, բայց ՀՀՇ-ից" կարգախոսը վերափոխվեց "թեկուզ պոլի փեդ, բայց նոր սերունդ" կարգախոսի), հիմա հերթական անգամ փորձում են հայաստանցի ու ղարաբաղցի բաժանում մտցնել:

Սա է այն ամենը, ինչ կատարվել է մինչ այժմ: Չի հնչել որևէ քաղաքական ծրագրային տեքստ, չի դրվել ներքաղաքական, կամ արտաքին քաղաքական որևէ հայեցակարգ: Արցախի շուրջ գործընթացներ են գնում, սակայն չի հնչել որևէ տեսակետ, թե մեզ համար ընդունելի ինչ արդյունք ենք ցանկանում ունենալ: Դա նշանակում է թռչել ծովը, բայց պատկերացում չունենալ, թե որ ափին ենք ուզում մոտելալ` դա երաշխավորված պարտություն է նշանակում:

Ինչ ունենք այս պահին.

-կոռուպցիայի դեմ պայքարը ձևափոխվել է Արցախի դեմ պայքարի,
- 30
տարվա մեղքերն ու հանցագործությունները դարձել են 20 տարվա մեղքեր ու հանցագործությունների,
-
երկիրը քանդած ընտրակեղծիքների պատասխանատուներն ու հիմնադիրները հանդես են գալիս սրբերի դիմակներով:

Կեղծ քարոզչությունը մարդկանց բաժանել է հակամարտ կողմերը, երբ երկու կողմերն էլ սխալ են և յուրաքանչյուրն պայքարում է իր Սուտը որպես ճշմարտություն մատուցելու համար:

Սա արդեն ինստիտուցիոնալ ճգնաժամ է:

 Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից