Քաղաքական Միջազգային գլխավոր 

Բոլթոնն Ալիևի հետ խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր Թվիթերյան էջում գրել է.«Այսօր խոսեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք քննարկեցինք մի շարք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ ներառյալ էներգետիկ անվտանգությունը, անվտանգության շուրջ համագործակցությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված ԱՄՆ աջակցությունը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նույնպես խոսել է Բոլթոնի հետ, սակայն նշել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին որևէ խոսակցություն չի եղել:

Նույն շարքից