Քաղաքական 

Հայաստանը վրացի գործընկերներին փոխանցել է հայ քրեական հեղինակությունների ցուցակը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս մի քանի հայ քրեական հեղինակություններ փորձել են Վրաստանի տարածքով գնալ Ռուսաստան, սակայն հայ-վրացական սահմանին վրացի սահմանապահներն արգելել են նրանց մուտքը իրենց երկրի տարածք:

Մեր տեղեկություններով՝ Հայաստանի իրավապահները վրացի գործընկերներին են փոխանցել հայ քրեական հեղինակությունների և ընդհանրապես քրեական անցյալ ունեցող անձանց ցուցակը, և հիմա վրացի սահմանապահները, օգտվելով այդ տվյալների բազայից, արգելում են այդ մարդկանց մուտքը իրենց երկիր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից