Հասարակություն գլխավոր 

2019 թվականի աշխարհի ամենաանվտանգ երկրները

Global Finance-ը հրապարակել է 2019 թվականի աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկը:

Ցուցակը կազմելիս մասնագետները նկատի են ունեցել ռազմական հակամարտության հավանականությունը, հանցագործության մակարդակը և քաղաքացիների անձնական անվտանգությունը, ինչպես նաև տնտեսական զարգացման մակարդակը և բնական աղետի հավանականությունը:

2019 թվականի աշխարհի ամենաանվտանգ երկիր ճանաչվել է Իսլանդիան, որին հաջորդում են Շվեյցարիան և Ֆինլանդիան: Բացի եվրոպական երկրներից լավագույն քսանյակում հայտնվել են նաև Քաթարը, Սինգապուրը, Նոր Զելանիան և Կանադան:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այն հայտնվել է 65-րդ հորիզոնականում, Ռուսաստանը՝ 108-րդ:

Նույն շարքից