Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ երեկ տեղի ունեցած զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել: Ձերբակալվածը կասկածվում է սպանության փորձի և զինված խուլիգանություն կատարելու համար: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Ավելի վաղ ձերբակալվել էր ԱԺ նախկին պատգամավոր Շշի Մելոյի որդին:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել հենց պատգամավորի ռեստորանում: