Հասարակություն 

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին գետնաբուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին գետնաբուք է:

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Նույն շարքից