Հասարակություն 

Երևանի մի շարք փողոցներ, անհրաժեշտությունից ելնելով, փոսալցվում են

Երևանի փողոցներում այս օրերին ժամանակավոր փոսալցման աշխատանքներ են ընթանում: Դրանք իրականացնում են նախորդ տարիներին տվյալ տարածքների ասֆալտապատումը կատարած շինարարական ընկերությունները՝ սեփական միջոցներով (Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն):

Ավելի ուշ, երբ եղանակային պայմանները կլինեն նպաստավոր, կմեկնարկեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

 

Նույն շարքից