Հայաստան 

Դավութօղլուն ներկայացրել է Թուրքիայի ռազմավարությունն ընդդեմ «1915թ.-ի հայկական պնդումների»

analitik.am

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, թե «1915թ.-ի դեպքերի հայկական պնդումների» դեմ իրենք դիվանագիտականից մինչև իրավական հարթություն ակադեմիական աշխատանքներ, թուրքական սփյուռքի օգնությամբ համակարգված ռազմավարություն են կիրառելու։

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, այդ մասին Դավութօղլուն ասել է ի պատասխան Ստամբուլից ընտրված անկախ պատգամավոր Իհսան Բարութչուի գրավոր հարցապնդման։

 

Դավութօղլուն նշել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2014թ.-ի ապրիլի 23-ին հղած պատմական ուղերձն արտացոլում է իրենց ռազմավարությունն այդ հարցում։

«Ուղերձում արտահայտված էր պատմության բոլոր փուլերին տեր կանգնող, ինքնավստահ և ուժեղ պետության կարեկցանքը։ Մենք բարձրաձայնեցինք պատմաբանների կողմից հարցը բոլոր ուղղություններով հանգիստ քննարկելու անհրաժեշտության մասին և կրկնեցինք 2005թ.-ին պատմաբանների ընդհանուր հանձնաժողով ստեղծելու առաջարկը։ Մեր նախարարությունն այդ ռազմավարության շրջանակներում երկրի ներսում և դրսում մեր ներկայացուցչությունների միջոցով համապատասխան կառույցների և մարդկանց հետ մշտական շփման մեջ է»,-ասել է Դավութօղլուն։

 

Նա նշել է, որ որոշ խորհրդարանների ընդունած որոշումներն այդ հարցում իրենց չի խոչընդոտում։ «Նման որոշումները, սակայն, պետք է կանխվեն, դրանց դեմն առնելու համար աշխատանքներ են իրականացվում։ Այդ երկրներում մեր միություններն ու քաղաքացիներն արտահայտում են իրենց վերաբերմունքը»,-ասել է Դավութօղլուն

Նույն շարքից