ԱՄՆ-ը կարծում է, որ ԼՂ հակամարտությունը կարող է սրվել և նույնիսկ գործողությունների մեջ ներքաշել Ռուսաստանին: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը:
Քոութսը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը շարունակում է մնալ լայնամասշտաբ ռազմական հակամարտության աղբյուր, որն իր մեջ կարող է ներքաշել Ռուսաստանին:
Հիշեցենք, որ երեկ ԼՂ հիմնահարցը քննարկել են Ադրբեջանի նախագահն ու ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը: