Տնտեսություն գլխավոր 

Ավինյանը չբացառեց, որ տարվա կեսից գազը սպառողների համար կարող է թանկանալ

Այսօր՝ հունվարի 30-ին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում խոսելով այն մասին, թե որ փուլում են գտնվում գազի գնի շուրջ բանակցությունները, հայտարարեց, որ դրանք ընթացքի մեջ են, այս պահին որևէ նոր բան չկա, գործում են այն պայմանավորվածությունները, որոնց մասին արդեն խոսվել է:

Հարցին, թե Գազպրոմն ինչի՞ հաշվին է սուբսիդավորելու գազը, որպեսզի այն 2019 թվականի ընթացքում ներքին սպառողի համար չթանկանա, Ավինյանը նշեց, որ տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի ներքին գինը. «Այդ կոմպոնենտների օպտիմալացման, վերահաշվարկի հաշվին, գնահատման, կորուստների վերանայման հաշվին հնարավոր կլինի գտնել այն կետերը, որոնք թույլ կտան դա անել»:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ տարվա կեսից Գազպրոմը հայտարարի, որ այլևս չի սուբսիդավորելու, թե պայմանավորվածություներ կան մեկ տարվա հաշվով, Ավինյանը նշեց, որ բանակցություններն ընթացքի մեջ են, երբ նոր տեղեկություն լինի, կասվի:

Նույն շարքից