Հայաստան 

Ղազախստանն ու Ռուսաստանը համատեղ հակաօդային պաշտպանության համակարգ կստեղծեն

analitik.am

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ ստորագրել  է օրենք, որով վավերացվում է Ռուսաստանի հետ միասնական տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը, հայտնում է Lenta-ն:

Մոսկվան և Աստանան համապատասխան համաձայնագիր էին ստորագրել 2013-ի հունվարին: Ըստ փաստաթղթի՝ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ուժերը գլխավորելու է Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների կողմից նշանակված անձը: Նախատեսվում է կանոններ մշակել՝ ռազմական հերթապահություն անցկացնելու և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ:

 

2014-ի հունվարին Ռուսաստանի ՊՆ-ից հայտարարել էին, որ Մոսկվան Աստանային С-300ПС զենիթահրթիռային համակարգերի 5 դիվիզիոն կտրամադրի՝ այդ կերպ ամրապնդելու համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հակաօդային պաշտպանությունը:

 

2007-ից Ռուսաստանը զբաղվում է ԱՊՀ-ի երկրների հետ միասնական հակաօդային պաշտպանության գոտիների ստեղծումով: 2009-ին նախագծին էր միացել Բելառուսը: Սպասվում են միասնական համակարգեր Հայաստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ։

Նույն շարքից