Քաղծառայության համակարգի ընդհանուր վերանայման կարիք կա: Բարոյական կողմի վրա պետք է միանշանակ ուշադրություն դարձնել, սակայն եթե մենք ուզում ենք կայացնել իրապես կայացած պետական համակարգ, պետք է այդ համակարգը վերանայենք և պետական համակարգում աշխատավարձերը գոնե մոտեցնենք մասնավոր սեկտորին, դարձնենք մրցունակ, որպեսզի լավագույն կադրերն ինչ-որ փուլում չգնան մասնավոր սեկտոր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով այն մասին, թե հնարավոր է արդյո՞ք, որ փոփոխություններ արվեն պարգևավճարների մասով:
Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հնարավոր պաշտոնկությանը, Ավինյանը նշեց, որ նման քննարկումներ չեն եղել: