Ռուսաստանում Դաշնային խորհրդի նիստի ժամանակ ձերբակալել են սենատոր Ռաուֆ Արաշուկովին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
ՏԱՍՍ-ն իր հերթին հայտնում է, որ սենատորին ձերբակալելու թույլատվությունը տվել հենց Դաշնային խորհուրդը: Նիստը ընթացել է փակ ռեժիմով:
Արդեն հայտնի է, որ Արաշուկովին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածով, սենատորին մեղադրում են այդ թվում նաև հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ:
Լենտան հայտնում է, որ սենատորը կասկածվում է 5 սպանության մեջ: