Հայաստան Քաղաքական 

Ես վարչապետ դարձա 32 տարեկանում. Արմեն Դարբինյանի կարծիքով երիտասարդ լինելն առավելություն է

Ճաշակի հարց է: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը՝ խոսելով կառավարության կառուցվածքի մասին. «Ամեն կառավարիչ իր ճաշակով պետք է կառուցի՝ այնպես, ինչպես իրեն հարմար է աշխատելու համար: Չկա լավ և վատ կառուցվածք, կա կառավարչի ճաշակ, որին պետք է վստահել»:

Ինչ վերաբերում է կարծիքներին, որ կառավարությունում, օրենսդիրում անփորձները շատ են, նախկին վարչապետն ասաց, որ փորձառությունը ժամանակի ընթացքում բարելավվում է, դրա համար դա խնդիր չէ. «Հիշեցնեմ, որ ես վարչապետ դարձա 32 տարեկանում: Իմ կառավարության մեջ եղել են նախարարներ, որոնք ավելի երիտասարդ են եղել: Երիտասարդությունն առավելություն է, որը թույլ կտա գործել առանց կոմպլեքսների»:

Խոսելով կառավարման համակարգի մասին՝ Դարբինյանը կարծիք հայտնեց, որ այսօր նախագահական համակարգը շատ ավելի ճիշտ կլիներ. «Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք: Ես չեմ խոսում կառավարման համակարգը փոխելու մասին, քանի որ հիմա դրա ժամանակը չէ, հիմա երկիրը, տնտեսությունը կառուցել է պետք: Որքան էլ որ կարևոր լինի կառավարման համակարգի հարցը, դա այս պահի հարց չէ»:

Նույն շարքից