Հայաստան 

ՀՀԿ-ն շարունակում է մնալ ՀՀ ամենաազդեցիկ քաղաքական ուժը. Էդուարդ Շարմազանով

analitik.am

Մելիք Ադամյան 2-ում գտնվող քաղաքական կուսակցությունը՝ ՀՀԿ-ը, շարունակում է մնալ ՀՀ ամենաազդեցիկ քաղաքական ուժը. այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ խոսնակը նշեց, որ բնական է համարում, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի արձագանքները կլինեն տարբեր. «Որովհետև կլինեն մարդիկ, ովքեր հպանցիկ են ծանոթացել Նախագահի ելույթին և միանգամից չեն հասկացել: Ելույթը գաղափարախոսական էր, ֆունդամենտալ էր, և մեկ փաթեթի մեջ այդ ելույթում ընդգրկված էր թե սահմանադրական բարեփոխումների, թե երկբևեռ քաղաքական համակարգի անցման, թե իշխանություն-ընդդիմություն, թե կուսակցության ներկուսակցական խնդիրների, թե քաղաքացիական հասարակության կարևոր դերակատարման մասին, և նրանք, ովքեր հպանցիկ են ծանոթացել, չեն գիտակցի ելույթի խորությունը:

Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ այդ ելույթը ժամանակի պահանջից ելնելով է արված. «Այն ոչ միայն այսօրվան էր վերաբերում, այլև նախանշում էր ապագա քաղաքական զարգացումները: Կուսակցության առաջնորդը կարևորեց կուսակցության դերակատարումը հասարակական-քաղաքական կյանքում և արձանագրեց, որ Մելիք Ադամյան 2-ում գտնվող քաղաքական կուսակցությունը՝ ՀՀԿ-ը, շարունակում է մնալ ՀՀ ամենաազդեցիկ քաղաքական ուժը, ՀՀԿ-ը է ՀՀ-ում բոլոր բարեփոխումների հիմնական պատասխանատուն, ուստի որպեսզի այդ բարեփոխումները լինեն ավելի արդյունավետ ու հասարակ քաղաքացին իր վրա զգա դրանք, պետք է Մելիք Ադամյանից մինչև Մեղրի մեր բոլոր գրասենյակներն աշխատեն օրնիբուն»:

Շարմազանովի խոսքով՝ պատահական չէր Նախագահի բերած այն օրինակը, որ եթե հեռավոր մարզում մի քաղաքացի ունի կտուրը սարքելու կամ այլ խնդիր, նա ոչ թե պետք է ծանոթ-բարեկամ գտնի իշխանության մեջ, այլ գնա ու դիմի ՀՀԿ-ի գրասենյակ: «Այս առումով Նախագահը հստակ ժամկետ տվեց մեզ բոլորիս, որ կարողանանք վերափոխվել և բարեփոխվել»,-հավելեց ՀՀԿ խոսնակը։

Նույն շարքից