Հասարակություն 

Վթարների արդյունքում զոհերի և վիրավորների թիվն աճել է. Գնդապետ Ղուկասյան

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների թիվը 2018 թվականին, 2017 թվականի հետ համեմատած աճել է 576 դեպքով՝ 3535-ից դառնալով 4111: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը՝ հավելելով, որ աճել է նաև վթարների արդյունքում զոհերի թիվ, աճ կա նաև վիրավորների թվի մասով:

Ղուկասյանը նշեց, որ ոստիկանությունը վերլուծություններ է արել, ուսումնասիրվել են իրավախախտումները և ներդրվելիք բալային համակարգի արդյունքում հույս կա հասնելու փոփոխությունների. «Այն կարգազանց վարորդները, որոնք շատ մեծ խախտումներ են թույլ տալիս, չեն ենթարկվում, կարող են մեկուսացվել երթևեկությունից, այդ թվում նաև քրեական պատասխանատվության ենթարկելու ուժով»:

Ինչ վերաբերում է վթարների աճի պատճառին, Ղուկասյանը խոսեց տրանսպորտային միջոցների աննախադեպ ներմուծման թվերի մասին:

Նույն շարքից