Կրասնոյարսկում դատարանը սկսել է քննել №43 ուղղիչ աշխատանքային գաղութում կալանավորներից մեկի նկատմամբ բռնության դեպքը:
Ինչպես հայտնում է Ռուսարմինֆոն, դեպքը տեղի է ունեցել 2013 թվականին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն 2018-ին, երբ համապատասխան տեսանյութը հայտնվել է համացանցում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են վերոնշյալ կալանավորին կտտանքների ենթարկում՝ դա անելով Արամ Խաչատրյանի «Սուսերով պարի» և գերմանացի կոմպոզիտեր Ռիխարդ Վագների ստեղծագորությունների հնչյունների ներքո: