Հասարակություն Բարի օր 

Եթե ամեն ինչ կախված լիներ հոգևորականներից, ԼՂ հարցը վաղուց լուծված կլիներ. Կիրիլ Առաջին

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը խոսել է ԼՂ հակամարտության մասին:

«Մենք փորձում ենք առաջ տանել Ղարաբաղի հարցով եռակողմ դիալոգը: Չնայած այն բանին, որ այսօր առաջընթաց չկա, կարևոր է, որ չկա նաև պատերազմ: Եթե ամեն ինչ կախված լիներ միայն հոգևոր գործիչներից, այս խնդիրը վաղուց լուծված կլիներ: Մենք կօգնենք քաղաքական գործիչներին: Հույս ունենք, որ հարցը կլուծվի»,-ասել է Կիրիլ Առաջինը:

Նույն շարքից