Հասարակություն 

Աբովյանում զինված միջադեպին խառն է նաև Գագիկ Ծառուկյանի որդին. «Առաջին լրատվական»

Նախօրեին Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպին, ԱԺ նախկին պատգամավոր՝ «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի որդուց ու նրա հարազատներից բացի, ներգրավված է նաև ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Այս մասին հայտնում է «Առաջին լրատվական»-ը:

Լեզվակռիվն ու վիճաբանությունը սկսվել են Աբովյան քաղաքում գտնվող վուլկանիզացման կետում, որը նախկինում պատկանում էր Գագիկ Ծառուկյանի սանիկ՝ «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանին։ Նրանց հարաբերությունները սրվելուց հետո վուլկանիզացման կետը «Պալաչից» խլվել էր, ու այն աշխատեցնում էր Բարեց Վահան անունով անձը։ Միջադեպի օրը «Շշի Մելոյի» որդին՝ Շանթ Մանուկյանը, որը ներկայումս ձերբակալված է, իր գնած նոր մեքենայի անիվների հետ կապված խնդրով մեքենան տանում է այդ վուլկանիզացիան։ Տեղում ինչ-ինչ պատճառով լեզվակռիվ է սկսվում։ Լեզվակռվի մասնակիցները կատարվածը փոխանցում են Նվեր Ծառուկյանին. պատմել են, որ վուլկանիզացիայում կռիվ է եղել։ Վերջինս էլ նրանց նորից ուղարկում է՝ հասկանալու միջադեպի պատճառները և պարզելու հարաբերությունները։ Հարաբերություններ պարզելը շարունակվել է արդեն «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ էլ հնչել են կրակոցները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից