Հայաստան Քաղաքական 

Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը կներկայացվի հավանաբար փետրվարին. Փոխվարչապետ Գրիգորյան

Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը հավանաբար կներկայացվի փետրվարին: Այս մասին լրագրողներին հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ այս պահին նախարարներից միայն 12-ն են նշանակված, Գրիգորյանը նշեց, որ այս պահին կոնսոլիդացիոն խնդիր է քննարկվում, կառավարության կազմի վերջնական տեսքը դեռ պարզ չէ:

Փոխվարչապետը չբացառեց, որ ի վերջո հենց 12 նախարարություն էլ կլինի կառավարությունում:

Մհեր Գրիգորյանը խնդիր չի տեսնում նրա մեջ, որ նշանակումները եղել են մինչև կառավարության կազմի մասով վերջնական լուծում տալը:

Նշենք, որ քիչ անց մեկնարկելու է կառավարության երդմնակալության արարողությունը:

 

Նույն շարքից