Այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, թե ինչ նորություններ կան ԼՂ հակամարտության հարցում, նշեց՝ բացառված է լինի տեղեկատվություն, որի վերաբերյալ հանրությունը տեղյակ չլինի:
Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցին, վարչապետ Փաշինյանը կրկնեց իր ավելի վաղ արված հայտարարությունը, որ դրա ժամանակ ԼՂ հարցն ընդհանրապես չի քննարկվել. «Ղարաբաղ կամ Արցախ անունը, չի շոշափվել: Իսկ Ալիևի հետ հանդիպումները բանակցություներ չեն, ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում տեղի է ունենում մտքերի փոխանակում»:
Փաշինյանի խոսքերով, կոռեկտ չէ ասել, թե ինքն ինչպես է ինչ-որ բանն ասել, իսկ Ալիևը՝ ինչպես, բայց խոսակցության բովանդակությունն ամբողջությամբ հրապարակվել է:
Փաշինյանը չի կարող ասել՝ Բոլթոնն Ալիևի հետը քննարկել է արդյո՞ք ԼՂ հարցը, թե՝ ոչ:
Հարցին կա արդյո՞ք համանախագահող երկրների կողմից նախաձեռնություն սկսել բանակությունները, թափ հաղորդել հակամարտության կարգավորման գործընթացին, Փաշինյանը նշեց, որ հարցը գտնվում է ԱԳ նախարարների քննարկման օրակարգում. «Մենք պարոն Ալիևի հետ ասել ենք, որ մեր ԱԳ նախարարներն են այդ թեմայով աշխատում: Նրանք կաշխատեն համանախագահների հետ մեկտեղ և մեզ ռեկոմենդացիա կներկայացնեն»: