Հայաստան Քաղաքական Բարի օր 

Մեր կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախկինում ոչ մի կառավարություն չի վարել. Նիկոլ Փաշինյան

Անկեղծ ասած, ես չեմ կարդացել, տեղյակ չեմ, մինչև ինքս չկարդամ չեմ կարող մեկնաբանել, որովհետև  խիստ կասկածում եմ, որ այդպիսի ձևակերպում լինի: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի հայտարարության մասին, ով նշել է, որ պետք է բացառել մարտի 1-ի գործով վրեժի քաղաքականությունը: Ինչ վերաբերում է ԼՂ հարցին և, մասնավորապես, նրան, թե սկսվել է շրջանառվել «տարածքներ՝ խաղաղության դիմաց»  թեզը, Փաշինյանը նշեց. «Մենք չենք կարող քննարկել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը»:

Դիտարկմանը, թե հակամարտության կարգավորման մասով վերադարձ է կատարվում Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակների տրամաբանությանը, վարչապետն ասաց, որ իր ղեկավարած կառավարությունը Ղարաբաղի հարցում վարում է մի քաղաքականություն, որը նախկինում ոչ մի կառավարություն չի վարել. «Որևէ զուգահեռ և ընդհանրություն գտնելու փորձեր գտնելը կատարյալ մոլորություն է»:

Նույն շարքից