Քաղաքական 

Լրագրողները Նիկոլ Փաշինյանին հիշեցրեցին Հովիկ Աբրահամյանի և գաջ քսող Պետոյի պատմության մասին

Այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողներների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով գազի գնի մասին, հայտարարեց, որ գազի էժանացման հույս ունի, ինչի մասին ասել է իր վերջին հարցազրույցի ժամանակ. «Ռուսաստանի մեր գործընկերների հետ մենք պայմանավորվել ենք, որ դա բաց թեմա է, որը դեռ պետք է քննարկենք: Բայց ես ասել եմ՝ ճիշտ կլինի հարցը լուծել ոչ թե երկկողմ տրամաբանության մեջ, այլ ԵԱՏՄ-ի տրամաբանության, որովհետև դա ի վերջո շատ կարևոր, անկյունաքարային նշանակություն ունի»:

Լրագրողի հիշեցմանը, որ ինքը պատգամավոր եղած ժամանակ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը միշտ քննադատել է Կարգին հաղորդման մանրապատումները հիշեցնելով՝ Պետոյի ու պատուհանի մասին, Փաշինյանը նշեց, որ ինքն իր հեռախոսի մեջ ունի գրած, թե ինչ են արել. «Վերջին երեք բանն ասեմ, չարորակ ուռուցքները Հայաստանում կվիրահատվեն անվճար, կրճատվել է ծառայողական ավտոմեքենաների թիվը և վերջին կետը գաղտնիք է, չեմ կարող ասել»:

Նույն շարքից