Հայաստան 

Քառյակը հրատապ լուծում պահանջող խնդիրների փաթեթ է պատրաստվում ներկայացնել Կառավարությանը. Ն. Զոհրաբյան

analitik.am

Քառյակը խմբակցությունների կողմից ներկայացված խնդիրները համարել է հրատապ լուծում պահանջող և ոչ իշխանական ուժերի ներկայացված խնդիրների փաթեթ է պատրաստվում ներկայացնել կառավարությանը. այս մասին այսօր Ազգային ժողովում չորս ոչ իշխանական խմբակցությունների` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ- և «Ժառանգության» դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, սակայն չցանկացավ այս պահին հրապարակել, թե ինչի մասին է խոսքը:

«Քառյակի հաջորդ նիստից հետո արդեն հստակ կներկայացնենք այն խնդիրները, որոնց շուրջ մենք միասնական համաձայնության ենք եկել և մեր քայլերի հստակ ժամանակացույցը»,- նշեց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե քառյակը համաձայնության է եկել նաև ՀՀ 2013թ.-ի պետական բյուջեի կատարողականի քվեարկության հարցում: Ըստ նրա՝ միասնական դիրքորոշում կա նաև մարզային հանրահավաքներ անցկացնելու հարցում, սակայն հստակ ժամկետ առայժմ չկա:

Հարցին, թե քառյակը քննարկել է ՕԵԿ-ին ևս քառյակի անդամ դարձնելու հարցը, Զոհրաբյանն ընդգծեց, որ այդ հարցն իրենք չեն քննարկել, իսկ ՕԵԿ-ի կողմից նման առաջարկ չի եղել:

Նույն շարքից