Պարգևավճարներ միշտ էլ եղել են, այն ժամանակ էլ են տվել՝ աշխատավարձի չափով։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ ինքն իրեն չի պարգևատրել, համենայն դեպս հիմա, իսկ նախկինում չի հիշում։
Դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները քննադատում են իշխանությանը և ասում են, թե շուտով մարդիկ սառնարաններում միայն «դուխով» գրությամբ գլխարկներ են գտնելու, նախարարն ասաց, որ ցանկացած քննադատություն քաղաքական պայքար է․ «Այդ քննադատությունը միշտ էլ կլինի, լինի այսօր, թե՝ վաղը։ Թող քննադատեն, ի՞նչ է եղել։ Քննադատությանն իշխանությունը մի պատասխան ունի՝ աշխատանքով ապացուցել, որ դա սխալ է»։
Անդրադառնալով նրան, որ երկրում աղքատությանը չի կրճատվում, Ցոլակյանն ասաց, որ աղքատությունն այդքան արագ չէր կարող կրճատվել․ «Մի ժողովրդական խոսք կա՝ աղքատն ինչքան էլ հարստանա, վրայից աղքատի հոտ է գալիս՝ 10-20 տարի: Հարուստն ինչքան էլ աղքատանա, վրայից 120-130 տարի հարուստի հոտ է գալիս: Լիքը բաներ կան, պետք է արվի»։