Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈՒ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով Հայաստանի պաշտպանության նախարարությանը:
«Հայաստանի Հանրապետության կողմից ռուսաստանյան ՍՈՒ–30ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարքը ստորագրվել է», – նշված է ՊՆ-ի պատասխանում։
Նախարարությունը չի պատասխանել ինքնաթիռների քանակին և գործարքի գումարին վերաբերող հարցերին։ Գերատեսչությունից հայտնել են, որ հարցադրումները պարունակում են դասակարգված տեղեկատվություն, որոնց մի մասը կհրապարակվի գործարքի իրագործման համապատասխան փուլերում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում