Եթե խոսում ենք իրավականության մասին, ապա այն օրենքի խախտում չէ, իրավական է, այլ գնահատական ես չեմ կարող տալ: Հայտարարել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով մարզպետների պարգևավճարների մասին:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչով է պայմանավորված աղմուկը, Պապիկյանը նշել է, որ դա ինֆորմացիայի՝ հրապարակային դառնալու արդյունքն է: Իսկ նախկինում ևս պարգևավճարներ եղել են, սակայն չեն հրապարակել:
Հիշեցնենք, որ մասնավորապես Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ինքն իրեն պարգևատրել էր աշխատավարձի 104,5 տոկոսով: Այդ մասով Պապիկյանն, ավելի վաղ հայտարարել էր, որ վերջինս իրավունք չուներ իր աշխատավարձի 100 տոկոսը գերազանցող պարգևավճար սահմանել։