Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեսաուղերձով դիմել է իր հայրենակիցներին՝ կոչ անելով աջակցել իրեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պայքարում: Մադուրոն վենեսուելացիներին նաև զգուշացրել է ամերիկյան ռազմական ինտերվենցիայի վտանգի մասին:
«Մենք թույլ չենք տա, որ Լատինական Ամերիկան դառնա երկրորդ Վյետնամը: Եթե ԱՄՆ-ը ձգտում է ինտերվենցիայի, նրանք կստանան իրենց համար վատագույն տարբերակը՝ Վյետնամի կրկնությունը»,-ասել է Մադուրոն:
Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ վերջին շրջանում նախագահ Մադուրոն սկսել է ավելի հաճախ երևալ ռազմական օբյեկտներում՝ հավանաբար ցանկանալով ցույց տալ, որ զինվորականներն աջակցում են իրեն:
Իսկ այդ ընթքացքում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Վենեսուելայի բողոքի ակցիաները: