Հունվարի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի և թեմական խորհրդի հրավերով, հովվապետական այցով մեկնեց Ավստրալիա:
Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:
ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը
հովուապետական այցով մեկնեց Աւստրալիա
Յունուարի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարեանի եւ թեմական խորհրդի հրաւէրով, հովուապետական այցով մեկնեց Աւստրալիա:
Նորին Սրբութեանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը եւ գաւազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղայ Ծատուրեանը: