Քաղաքական գլխավոր 

Ղազախստանի սենատը վավերացրել է Հայաստանում փոփոխություններով պայմանավորված ԵԱՏՄ պրոտոկոլը

Այսօր՝ հունվարի 31-ին, Ղազախստանի սենատը վավերացրել է պրոտոկոլը, որը վերաբերում է ԵԱՏՄ պայմանագրում փոփոխություններ կատարելուն: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վերոնշյալ պրոտոկոլը Ղազախստանի մեջլիսի կողմից վավերացվել էր դեռ 2018 թվականի դեկտեմբերին: Այն ստորագրվել էր 2018 թվականի մարտի 15-ին Մոսկվայում, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների  կողմից:

Պրոտոկոլի համաձայն, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կազմում կարող են լինել ոչ միայն անդամ երկրների նախագահները, այլ նաև կառավարությունների ղեկավարները, որոնք իրանց երկրների կողմից իրավասություն ունեն կայացնելու որոշումներ՝ համապատասխան Բարձրագույն խորհրդի մակարդակի:

Պրոտոկոլը պայմանավորված է Հայաստանում սահմանադրական փոփոխություններով, ինչի արդյունքում Հայաստանը դարձավ խորհրդարանական երկիր, իսկ երկրի ղեկավարը դարձավ վարչապետը:

 

Նույն շարքից