գլխավոր 

Ոչ մի տարբերություն չկա Հայաստանի այս իշխանությունների և նախկինների միջև. Սևազգեստ մայրեր

Ինչպես ամեն հինքշաբթի, այնպես էլ այսօր՝ կառավարության հերթական նիստի օրը, գործադիրի շենքի մոտ բողոքի ակցիաներ են ընթանում: Այստեղ են աջ ղեկով ավտոմեքենաների հարցով բողոք ունեցողները, սևազգեստ մայրերը և այլ քաղաքացիներ:

Որդի կորցրած մայրերից մեկի խոսքերով, որևէ տարբերություն չկա Հայաստանի ներկա իշխանությունների և նախկինների միջև: Նա վստահ է, որ իշխանությունները, ցանկություն ունենալու դեպքում, շատ արագ կարող են բացահայտել իրենց որդիների գործերը. «Ինչու են Բաղմանյանի նման շակալներին, Մանվելի նման գեներալներին, ովքոր լափել են զինվորների արյունը, այսօր ազատ արձակում»:

Մայրերի խոսքերով, ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ, այնպես էլ այսօր կառուսել է, բացահայտում չի լինում, նույն ձեռագիրն է, փոփոխություն չկա, իրենք 9 ամիս սպասել են, սակայն որևէ քայլ առաջ չի եղել:

Նույն շարքից