Հայաստան 

Գորիսում քաղաքապետ է ընտրվել Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն

analitik.am

 

Հայաստանի 59 հայանքներում երեկ  համայնքի ղեկավարի ընտրություններ էին: Արդեն հայտնի է, որ Գորիսում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը, ում սատարում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:


Վայոց Ձորում ընտրություններ են անցկացվել Ջերմուկում և Խաչիկ գյուղում: Ջերմուկում հաղթել է ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանը, իսկ սահմանամերձ Խաչիկ գյուղում՝  Վարդան Ներսիսյանը:


Գեղարքունիքի Ծափաթաղ համայնքում վերընտրվել է ներկայիս կին գյուղապետը՝ Թագուհի Բոյախչյանը:


Հիշեցնենք նաև, որ հունիսի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցել հանրապետության թվով 59 համայնքներում, որոնցից 40-ում` համայնքի ղեկավարի և 31-ում` ավագանու անդամի ընտրություններ: Իսկ 3-ում՝ Գորիսում, Ապարանում և Ջերմուկում քաղաքապետ էին ընտրում: 

Նույն շարքից