Հասարակություն Բարի օր 

Կառավարության թեթև ձեռքով 60 քաղաքացի այլևս աշխատանք չունեն

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց լուծարել «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը։

Որոշման հիմնավորան մեջ նշվում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման:

«Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը առայսօր իրականացնում է անալոգային հեռարձակում և այդ պատճառով չի կարողանում ապահովել լայն լսարան, իսկ թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը այս պահին իրատեսական չէ:

«Շիրակի հանրային հեռուստառադիոն շուրջ 60 աշխատակից ունի:

Նույն շարքից