ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտավազդ Բարսեղյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական էջից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Լարիսա Մադոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից: