Քաղաքական 

Հույս ունեմ, որ կշարունակեմ մնալ պետական կառավարման համակարգում. Գեղամ Գևորգյան

Ես լիահույս եմ, որ գյուղատնտեսության ոլորտը կլինի արդյունավետ և կշարունակի զարգանալ, իսկ փոփոխությունը որևէ բացասական ազդեցություն չի ունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գեղամ Գևորգյանը՝ խոսելով այն մասին, որ առաջիկայում գյուղնախարարությունը միավորվելու է Էկոնոմիկայի նախարարության հետ, ինչի արդյունքում կստեղծվի նոր նախարարություն:

Հարցին, թե ինչ կարգավիճակում է լինելու ինքը, Գևորգյանը հույս հայտնեց, որ կշարունակի աշխատել պետական կառավարմանբ համակարգում՝ ցանկացած տեղ, որը համապատասխանում է իր ներուժին, կարողություններին. «Կոնկրետ առաջարկ լինի, կքննարկենք: Օրինակ նույն գյուղատնտեսության ոլորտում ես կարող եմ շարունակել գործունեությունս»:

 

Նույն շարքից