Քաղաքական 

Ալիևի և Փաշինյանի միջև տեղի է ունենում թաքուն բանակցային գործընթաց. Փոստանջյան

Ալիևի և Փաշինյանի միջև թաքուն, առանց հանրությանը տեղեկացնելու տեղի է ունենում խորը բանակցային գործընթաց, որը կարող է վաղն արտացոլվել Ադրբեջանի կողմից հարձակմամբ, իսկ մեր կողմից՝ կորուստներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը. «Մենք չենք լիազորել պարոն Նիկոլ Փաշինյանին գնալ ու մեր կողմից բանակցել Ալիևի հետ, քանի որ մենք չունենք նրա մոտեցումները և նրա ծրագիրն Արցախի հիմնախնդրի հետ կապված: Նա որևիցե մեկին չի հայտնել այդ մասին»:

Փոստանջյանի խոսքերով, Փաշինյանը պետք  է տեղյակ պահի, թե ինչ հարցեր է քննարկելու Ալիևի հետ. «Իսկ եթե գնում է հակամարտության պատմությունը քննարկելու համար, ապա ասեմ, որ հենց նա էր հայտարարել, թե տեղյակ է պատմության մասին: Կառավարությունը պետք է հաշվետու լինի մեր առջև: Մենք հասկանում ենք, որ արագացված գործընթաց է տեղի ունենում Արցախի շուրջ, որտեղ կան ստվերային պայմանավորվածություններ և ստվերային գործընթաց: Մենք պահանջատեր ենք, հստակ հարցեր ունենք Փաշինյանին»։

Նույն շարքից