Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական շփումները: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչ խաղաղության մասին կարելի է խոսել, եթե այսօր Ադրբեջանը հայտարարում է բանակը ժամանակակից զինքով հարստացնելու մասին:
Ավելի վաղ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարվել էր երկու կողմերի ժողովուրդներին խաղաղության պատրատելու մասին: Դրանից հետո ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել էր, որ այդ մասով դեռ հստակ բանաձևեր չկան:
Զախարովան նշել է, թե Մոսկվան լսել է այն կառուցողական հայտարարությունները, որոնք հնչել են երկու մայրաքաղաքներից. «Մենք կարծում ենք, որ դա ճիշտ ուղի ՝ առաջ գնալու համար»: