Analitik.am կայքի հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.
Կարծում եմ՝ ԱԱԾ հիմնական գործառույթներից մեկը պետք է լինի երկրում գործող և արտասահմանյան տարբեր աղբյուրներից ֆինանսավորում ստացող կառույցների՝ այդ թվում աղանդավորական կազմակերպությունների գործունեության նպատակների, մեր ազգային անվտանգության համար հնարավոր սպառնալիքների, դրանց ֆինանսական աղբուրների մանրամասն ուսումնասիրությունը, ինչպես նաև որոշակի վերահսկողական մեխանիզմների ներդրումը:
Փոխարենը՝ ԱԱԾ -ում քննվում է գործ՝ ԶԼՄ-ներում գոյություն չունեցող կրոնական ատելության քարոզի հետ կապված...
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ երբ մի խումբ անձիք Վեհափառի, եկեղեցականների հասցեին ամենաստոր հայհոյանքներն էին հնչեցնում սոցցանցերում, ԶԼՄ-ներում վիրավորանք պարունակող մեկնաբանություններ էին հրապարակում, վեհարանի շենք էին փակում, ոչ ոք կրոնական ատելության քարոզի մասով չհարցաքննվեց... Գուցե հենց նրանք էին զբաղված կրոնական ատելություն քարոզելով՝ փորձելով վարկաբեկել Հայ Առաքելական եկեղեցին...
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ աղանդներն ավելի պաշտպանված կարող են լինել մեր երկրում, քան պետական կրոնը... Գուցե ԱԱԾ-ն ուսումնասիրի և պարզի, որ Հայաստանում աղանդավորական կառույցներից որոշները լուրջ սպառնալիք են ներկայացնում ՀՀ ազգային անվտանգության համար, և նրանց գործունեությունը որևէ կապ չունի կրոնի և հոգևոր արժեքների հետ, հետևաբար պետք է ոչ թե նրանց իրավունքները պաշտպանել, այլ ՀՀ քաղաքացիներին պաշտպանել՝ ազգային շահերին հակասող հնարավոր տարբեր մեխանիզմներում ներքաշվելուց...