Հասարակություն 

Արարատյան Հայրապետական թեմը՝ Արայիկ Հարությունյանի հետ կապված ոչ ցանկալի միջադեպի մասին

Հունվարի 25-ին Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և Արարատյան Հայրապետական թեմի տեղի համայնքի հոգևոր հովվի միջև տեղի ունեցածի առնչությամբ հայտնում ենք հետևյալը:

Նախարարի այցի ընթացքում դպրոցում տեղի է ունեցել ոչ ցանկալի միջադեպ, որը ստացել է հանրային լայն հնչեղություն հուզական որոշակի դրսևորումներով: Կարծում ենք` կարիք և իմաստ չունի հարցի շահարկումը:

Օրերս ստեղծվել է աշխատանքային խումբ ՀՀ Կառավարության և Հայոց Եկեղեցու ներկայացուցիչների ներգրավմամբ: Լիահույս ենք, որ, Եկեղեցու և պետության  համագործակցության զորացման առաջնահերթություններից ելնելով, առկա բոլոր հարցերը կստանան բարվոք լուծումներ ի նպաստ մեր ժողովրդի ազգային, հոգևոր կյանքի պայծառության:

 

Արարատյան Հայրապետական թեմ

 

Նույն շարքից