Քաղաքական գլխավոր 

Փաշինյանն ու Ալիևը տարբեր մարդիկ են, շատ քիչ բան ունեն խոսելու. Եղիազարյան

Նրանք տարբեր մարդիկ են, շատ քիչ բան ունեն խոսելու, եթե ունեն էլ, ապա՝ 5 րոպե: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով Փաշինյան-Ալիև հանդիպման մասին, որը տևել էր 1,5 ժամ:

Եղիազարյանի խոսքերով, ցավոք, Հայաստանը ներկայացնող Փաշինյանը հանդիպել է մի մարդու, ով լուրջ փորձ ունի քաղաքական դաշտում, լուրջ կրթություն ունի. «Նրա հետ խոսելը, ինչպես տեսանք լուսանկարներում, այսպես ասած, հաջողված չէր: Քմծիծաղը դեմքին Ալիև և իրեն կորցրած Նիկոլ Փաշինյան»:

Եղիազարյանը խոսել է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի վերջին հայտարարություններից մեկի մասին. «Մեր ԱԳ նախարարը մի շատ վատ արտահայտություն արտաբերեց՝ եթե խաղաղություն չլինի, կլինի կատաստրոֆա: Ինչ է սա նշանակում, կատաստրոֆա ո՞ւմ համար: Օրինակ ես մտածում եմ՝ եթե թշնամին հարձակվի մեզ վրա, կատաստրոֆա կլինի հենց իր համար: Հիմա տեսեք, թե ինչպես են ձայնակցում Ադրբեջանում: Բոլոր այն խայտառակություններից, որոնք մենք լսում ենք Ադրբեջանից, թե նույնիսկ Երևանն է իրենց, մենք այստեղից ծպտուն չենք հանում»:

 

 

Նույն շարքից