Հայաստան 

Աստանայի տմարդի, գաղտագողի հարձակումը պատահական չէր. Գուրգեն Եղիազարյան

analitik.am

Սահմանի թոհուբոհը ոչ այսօր, ոչ էլ երեկ է սկսվել, այլ այն ժամանակ, երբ Արցախը դարձավ բանակցությունների հինգերորդ անիվ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, ո ադրբեջանցիները, հայ զինվորներ սպանելով, ցանկանում են հայտարարել աշխարհին, որ իրենց պատերազմը Հայաստանի հետ է և ոչ թե Ղարաբաղի:


«Վատ բաներ են լինելու, ապացույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի վերջին հայտարարությունն է: Սա սպասվելիք վտանգի ծուխն է»,- ասաց նա:


Ասուլիսի մյուս  բանախոս, ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը էլ իր հերթին նկատեց, որ սահմանային գոտին լուրջ հսկողության տակ է: «Ադրբեջանցիների գործողությունները լրջորեն վերահսկվում են: Անակնկալ էին միայն Նախիջևանից հնչած կրակոցները, որոնք կարող են նոր իրողություններ առաջ բերել»,- ասաց նա:


Անդրադառնալով Աստանայում Եվրասիական միության երկրների ղեկավարների հանդիպմանը և Նազարբաևի հայտնի հայտարարության համատեքստին՝ Լեռնիկ Ալեքսանյանը նկատեց, որ ինքն Աստանայի և Նախիջևանի դեպքերի մեջ ուղիղ կապ չի տեսնում: «Ադրբեջանն ուղղակի ուզում է ուժեղացնել Հայաստանի հետ սահմանի լարվածությունը: Ես չեմ ասում, որ սա ավելացնում է պատերազմի հավանականությունը»,- նշեց պատգամավորը:


Գուրգեն Եղիազարյանը, հակառակը, նշեց, որ Աստանայի հայտարարության և Նախիջևանի կրակոցների միջև ամենաուղիղ կապ է տեսնում: «Սա առաջին դեպքը չէ, երբ Նազարբաևը մեր երկրի մասին այդպես է արտահայտվում, նախագահի հետ նման տոնով խոսում: Նույն նամակից ստացել էին և Լուկաշենկոն, և Պուտինը, որոնք ավելի կոռեկտ կարող էին ասել այդ մասին, սակայն նամակի մասին ասաց հենց Նազարբաևը, այնպես որ Աստանայի տմարդի, գաղտագողի հարձակումը պատահական չէր: Այս ամենն ուղղոորդվում է մեկ կենտրոնից՝ Թուրքիայից»,- նշեց Գուրգեն Եղիազարյանը:

Նույն շարքից