Հասարակություն 

Ալումյանը Ռոբերտ Քոչարյանի խոսքերը փոխանցեց լրագրողներին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը:

Ինչպես քիչ առաջ լրագրողներին հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը, դեռևս ներկայացվում պաշտպանական կողմի բողոքը, ներկայացվել է մոտ կեսը:

Ալումյանը հաստատեց, որ երկրորդ նախագահը մասնակցում է նիստին, նա որևէ հայտարարություն չի արել բացառությամբ այն, որ դատարանի նկատմամբ ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն չունի:

Ալումյանը հույս հայտնեց, որ վերաքննիչում գործն օբյեկտիվ կքննվի և օբյեկտիվ որոշում կկայացվի:

Ինչ վերաբերում է նրան, թե կավարտվի արդյո՞ք այսօր գործի քննությունը, փաստաբանը բացառեց նման դա՝ հավելելով, որ դեռ հարցական է՝ իրենց բողոք կհասցնեն ամբողջությամբ ներկայացնել, թե՝ ոչ:

Պաշտպանը լրագրողներին փոխանցեց նաև Քոչարյանի պատասխանը՝ կապված Մարտի 1-ի դեպքերի հետ նկարահանված ֆիլմի հետ. «Սրանից որոշ ժամանակ առաջ մոսկվայաբնակ մի հայ (ոչ Ռոման Բաբայանը) զանգահարել է Քոչարյանին և հայտնել, որ հայտնի ռեժիսոր կա, ով ցանկանում է իրենից հարցազրույց վերցնել Մարտի 1-ի դեպքերի հետ կապված, խնդրել է, որպեսզի Քոչարյանը համաձայնվի: Քոչարյանը հարցրել է, թե բացի իրրենից էլ ովքեր են խոսելու: Նրան ասել են՝ ենթադրվում է, որ Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և էլի մի շարք անձինք, ովքեր կարևոր դերակատարություն են ունեցել: Այդ պայմաններում պարոն Քոչարյանը համաձայնվել է հարցազրույց տալ: Հետո Քոչարյանն իմացել է, որ Փաշինյան ու Տեր-Պետրոսյանը չեն ցանկացել հարցազրույց տալ: Իսկ թե ինչպես է ֆիլմը ստեղծվել, մոնտաժվել և այլն, Քոչարյանին հայտնի չի եղել»:

Ալումյանը հերքեց տեղեկությունները, թե Քոչարյանը հոնորար է տվել Ռոման Բաբայանին, ով նույնիսկ «մարդ է գցել արանք», որպեսզի Քոչարյանի հետ կարողանա կապ հաստատել:

Հավելենք, որ այս ընթացքում որևէ պատգամավոր չի այցելել երկրորդ նախագահին:

Նույն շարքից