Այսօր՝ հունվարի 31-ին, Եվրախորհրդարանը քվեարկությամբ Խուան Գուայդոյին ճանաչեց Վենեսուելայի օրինական ժամանակավոր նախագահ:
Վենեսուելայի խորհրդարանի նախկին խոսնակին երկրի օրինական առաջնորդ է ճանաչել Եվրախորհրդարանի պատգամավորներից 439-ը: Դեմ քվեարկողների թիվը հասել է 104-ի: Եվս 88 մարդ ձեռնպահ է քվեարկել:
Ավելի վաղ Գուայդոյին Վենեսուելայի նախագահ էր ճանաչել ԱՄՆ-ը: