Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, թե Աստված է կամեցել, որ Դոնալդ Թրամփը դառնա Միացյալ Նահանգների նախագահ:
«Ես ենթադրում եմ, որ Աստված տարբեր ժամանակներում տարբեր դերեր է նախատեսնում մեզ համար, և նա կամեցել է, որ Դոնալդ Թրամփը դառնա ԱՄՆ նախագահ: Ահա թե ինչու է Թրամփն այդ պաշտոնում, և ես կարծում եմ, որ նա հիանալի աշխատանք է կատարում՝ աջակցելով շատ ուղղությունների, որոնք կարևոր են հավատացյալների համար» ,-նշել է Սանդերսը: