Առողջապահություն Հասարակություն 

Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի վաղը

analitik.am

Վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակի վաղը՝ ժամը 15:00-ից: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց դատախազության ներկայացուցիչը:

Դատախազության ներկայացուցիչը հայտնեց, որ պաշտպանական կողմը դեռ չի ավարտել իր բողոքի ներկայացումը, ավարտելուց հետո մեղադրող կողմը պատրաստվում է առարկություններ ներկայացնել:

Ինչ վերաբերում է վաղվա նիստին գլխավոր դատախազի ներկա լինել-չլինելուն, դատախազության ներկայացուցիչն ասաց, որ դա դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստին մասնակցում էր նաև Քոչարյանը:

Իր հերթին երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտնեց, որ դժվար թե վաղը ավարտվի հարցի քննությունը՝ հավելելով, որ Քոչարյանը պատրաստվում է վաղվա նիստում հանդես հալ հայտարարությամբ:

 

Նույն շարքից